Եղիշե

 V դարի հայկական պատմագիտական գրականության գանձարանում իր պատվավոր տեղն ունի նաև մի գիրքէ որը կոչվում Է «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին»(Վարդանանց պատմութիւն)։ Այդ երկի հեղինակը V դարի տաղանդավոր պատմիչ Եղիշեն է։ Նաև պետք է նշենք, որ միջնադարյան շատ հայ հեղինակների նման Եղիշեի կենսագրության մասին նույնպես շատ քիչ բան գիտենք։ Եղած կես-ավանդական, կես-իրական տեղեկությունները գրանցվել են մի հին «Ճառընտիրի» մեջ անանուն գրչի կողմից: Այդ տվյալներից մենք իմանում ենք, որ Եղիշեն նույնպես եղել է Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, որը հավանաբար հայրենիքում որոշ կրթություն ստանալուց հետո, դեռևս Մաշտոցի կենդանության ժամանակ, ուրիշ երիտասարդների հետ ուղարկվում է արտասահման՝ ուսումը շարունակելու և  լեզուներ սովորելու թարգմանության արվեստի մեջ հմտանալու համար։ Եղիշեն, ըստ ավանդության, իր դասընկերներ Մովսես Խորենացու, Դավթի, Մամբրեի և մյուսների հետ ընդունվել է Ալեքսանդրիայի իմաստասիրական աշխարհահռչակ դպրոցը։ Ուսումնասիրողների կարծիքով, աշակերտների այս խումբը արտասահման պետք է մեկնած լինի մոտ 434 թվականին։ Եթե ընդունենք, որ Եղիշեն այդ ժամանակ առնվազն 20-25 տարեկան պետք է լիներ, ուրեմն նրա ծննդյան մոտավոր թվականը կարելի է համարել 410-415-ը։
 Եղիշեն, հաջողությամբ ավարտելով Ալեքսանդրիայի դպրոցը, իր ընկերների հետվերադառնում է հայրենիք ու դառնում ժամանակի մեծ զորավար, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի քարտուղարը։ Սակայն 451 թվականից հետո նա թողնում է քաղաքական ասպարեզը ու իրեն նվիրում ճգնավորական կյանքի։ Պետք է ենթադրել, որ Ավարայրի ճակատամարտից հետո, Եղիշեի հոգեկան աշխարհի վրա դա շատ էր ազդել : Եվ զգայուն սրտի  պատմիչը փնտրում էր մի հանգիստ վայր՝ ինքն իր մտքերի հետ մենակ լինելու և տեսածն ու լսածը գրքին հանձնելու։ Պատմիչն իր վերջին տարիներն անց է կացնում Ռշտունյաց գավառի ծովեզրյա այրերում, որտեղ և կտրվում է նրա կյանքի թել, հավանաբար 470-475 թվականներին

Comments

Popular posts from this blog

Հեծանիվը (վերլուծություն)

Իմ ընկեր Նեսոն

English