Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ նայաց, թե ինչ տեսակի ջրիմուռ է: Պարզագույն ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները և հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս պարզված չէ: Մտրակներ ունեցող ջրիմուռները նման են նախակենդանիներին, սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ: Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև, թիթեղնաձև: Խոշոր հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ՝ ռիզոիդներ : Ջրիմուռները բազմանում են վեգ...
Comments
Post a Comment